HOME – դա երկու ժամանակակից արվեստի վարպետների` վայրի բնության աշխարհահռչակ լուսանկարիչ Յան Արթյուս Բերտրանի ու պաշտամունքային ռեժիսոր Լյուկ Բեսոնի համատեղ ջանքերի արդյունք է:
HOME – դա ավելի քան 60 երկրներում, մեկ ու կես տարվա նկարահանումներ են, նկարահանումներ մոլորակի առավել գեղեցիկ անկյուններում, որոնց սպառնում է ոչնչացում:
HOME – դա վիզուալ գլուխգործոց է, պոզիտիվ ցնցում, ֆիլմի - բացահայտում:

«HOME» ֆիլմի ծննդին նախորդել է 15 տարվա աշխատանք, որի ընթացքում ստեղծվել են 500.000 լուսանկարներ՝ արված ավելի քան 100 երկրներում, վաճառվել է 3 մլն գիրք, 100 անվճար open-air բացօթյա ցուցահանդես ավելի քան 100 մլն այցելուներով, նկարահանվել է 4 վավերագրական ֆիլմ 5 մլն մարդ լսարանով:

«HOME» ֆիլմը մեզ ցույց է տալիս մոլորակի գեղեցկությունը եւ մարդկային գործունեությամբ հասցված ավերածությունների հետեւանքները: Չապաքինվող սպիներ են հասցված Երկրին արդյունաբերական արտադրություններով, պատերազմների հետեւանքները, բնապահպանական աղետները, հանդիսատեսի առջեւ բացում են մոլորակի իրական վիճակը:
Իրենց ֆիլմում Յան Արթյուս Բերտրանը եւ Լյուկ Բեսոնը մարդկությանը հորդորում են օգտագործել այլընտրանքային էներգիան, փոխհատուցել մեր մոլորակի էկոլոգիային պատճառված վնասները:
Խորհուրդ եմ տալիս դիտել.
Դիտել յութուբում
Դիտել բլոգում
«HOME» ֆիլմը հրավիրում է մի պահ կանգ առնել՝ դիտելու մոլորակը, հասկանալու նրան եւ հասկանալու՝ ինչպես ենք վերաբերվում նրա գեղեցկությանը եւ  հարստությանը:
«HOME»-ը կօգնի վերանայել մեր հարաբերությունները մեր մոլորակի հետ:
Ֆիլմի իրավունքների եւ տարածման սեփականատերերը (PPR Group եւ EuropaCorp) համաձայնել են նաեւ օգտագործել այն առեւտրային նպատակներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել