Ես մի բան չեմ հասկանում... «Հարսնաքարի» դեպքում, երբ սպանվեց ռազմական բժիշկ, մայոր Վահե Ավետյանը, քննությունը հանձնարարվեց ՀՀ ոստիկանության գլխավոր քննչական ծառայությանը, իսկ Սյունիքի մարզպետի առանձնատան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի, որը քաղաքացիական անձ էր, վիրավորված գնդապետ Բուդաղյանի գործով քննությունը հանձնարարվեց ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական ծառայությանը... Ինչու՞, ինչո՞վ է պայմանավորված նման տարբերակված մոտեցումը: Կարելի է մտածել, որ նեմեցին հովանավորելու ավելի մեծ է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությա՞ն կողմից, իսկ լիսկային՝ ՀՀ ՊՆ քննչական ծառայությա՞ն կողմից: Վերջիվերջո իրավապահ համակարգի վարքագիծը պետք է կանխատեսելի լինի, չէ՞, ոչ թե պայմանավորված լինի կոնկրետ օլիգարխի շահերի սպասարկման նպատակահարմարությամբ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել