Եթե չեք հավատում նախաքննող մարմնին, ապա ի՞նչ տարբերություն ձեզ համար` տեսանյութը հիմա՞ կհրապարակվեր, թե՞ հետո: Իսկ եթե նախաքննությունը ձեզ համար կարևոր է, ինչպե՞ս եք ձեզ թույլ տալիս դեռ նախաքննությունը չավարտված մարդուն անվանել հանցագործ կամ մարդասպան:
Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ այս տեսանյութի տարածումն ուղղակի վրդովեցրել է նրանց, ովքեր հասկացան, որ այսուհետ չեն կարող անիմաստ և անհիմն մեղադրել և վիրավորել:
Խոսքի ազատությունն արժեք է, որը, ցավոք սրտի, մեր հասարակության որոշ շերտերի կողմից հետևողականորեն վարկաբեկվում է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



