Երևանի նախկին փոխոստիկանապետ

Հունիսի 9-ին Երեւանում Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում տեղի կունենա աշխարահռչակ սոպրանո, օպերային արվեստի անկրկնելի դիցուհի Մոնսերատ Կաբալիեի համերգը:
Ես արդեն մտովի պատկերացնում եմ, թե ովքեր են լինելու դահլիճում որպես հանդիսատես: Իմ համեստ հաշվարկներով 60-70 տոկոսը կլինեն մարդիկ, որոնք չեն սիրում դասական երաժշտություն ու իմ կարծիքով նրանցից շատերը բնականաբար չեն իմանա անգամ երգչուհու անունը… Բայց, ուղղակի պետք է լինեն համերգին, որովհետեւ իրենք իրենց ՀՀ «էլիտայի» շարքում են դասում կամ ձգտում են երեւալ այդ «էլիտար» հասարակության շրջանակներում:
Ես պատկերացնում եմ նրանց դեմքերը, ծամոն ծամելու գործով լրջորեն զբաղված տիկնանց, նրանց ձանձրացած, քարացած, սառած, անհաղորդ հայացքները, ընթացքում գուցե նաեւ բջջայիններով շշուկով խոսակցությունները…Պատկերացնո՞ւմ եք՝ նման հաստավզերից մեկին զանգեն, նա ինչ կպատասխանի… «Հա ապե, ըստե ինչ-որ համերգ ա, չէ, ի՞նչ ես ասում, ո՛չ Թաթուլն ա, ո՛չ էլ Սպիտակցի Հայկոն: Մի չաղ կնիկ ա, իսպանացի, էն որ Բասկովն էլ էր մի անգամ հետը: Էն որ Բասկովը տուֆտ ա, էշ-էշ դուրս էր տալի, ծիծաղալու խոխմեք էր անում, լավ համերգ էր, ահագին ծիծաղինք, ապե ջան: Կարծեմ սրա ազգանունը Կաբրիալետ ա: Հա’, հաստատ` հիշեցի, Կաբրիալետ… Հա, ապե, կնգաս հետ եմ, պրծնի քցեմ տուն, գամ: Դու ըտե սեղան քցի փաշախուշտով, բանով, ծտերով, թե չէ զզվա…»:
Այ նման «էլիտար» հանդիսատես ունենք իմ կարծիքով…
Տա Աստված, որ սխալվեմ, բայց ավելի քան համոզված եմ:
Ցավն այն է, թե որքան իսկական երաժշտասերներ` կոնսերվատորիայից, երաժշտական քոլեջներից, դպրոցներից եւ ուղղակի դասական երաժշտության սիրահարներ փաստորեն թե’ ֆինանսապես, թե’ նմանների պատճառով, ցավոք, չեն կարողանա մասնակցել համերգին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել