Բաղրամյանի շրջանում բավականին ընդարձակ տարածք են զբաղեցնում աղուտները: Ջուր չկա, ուստի հույս էլ չկա, թե այդ հողերը երբևէ կարելի կլինի հողագործության ծառայեցնել, մինչդեռ նույն տարածքն ունի թե՛ առատ արև և թե՛ քամի: Որտե՞ղ եք դուք՝ Հայաստանի քամին ու արևն էներգիայի վերածողներդ, թե՞ խելքներդ միայն գետերը խողովակների մեջ անցկացնելով բնաշխարհը կաթվածահար անող փոքր ՀԷԿ-երի կառուցմանն է հերիքում... Չէ՞ որ ուղեղի գոյության պարագայում նույն էներգիան կարելի էր ստանալ ավելի քիչ ծախսով և գլխավորը՝ բնությանը վնաս չհասցնելով։

Նկարում բնական հունից կտրելիք և խողովակի մեջ անցկացնելիք Լև գետի հերթական մի հատվածն է: Ամենուր այսպիսին է պատկերը, երբ բնությունից փորձում է էներգիա ստանալ ՏԳԵՏԸ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել