ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ ինչ է տեղի ունեցել Սուրեն Խաչարյանի տան մոտՉէի կասկածում մեր լրագրողների պրոֆեսիոնալիզմի մակարդակի վրա, բայց է՞ս կարգի: Հարց. ինչպե՞ս է տեսանյութը հայտնվել լրագրողների ձեռքին, այն էլ «Ա1 պլյուսի»... Տեսնայութի վատ որակն ու ձայնի բացակայությունը շատ հարցեր անպատասխան են թողնում, սակայն մի բան պարզ է՝ ծեծկռտուքը սկսվում է մեքենայի սրահում: Սպանվածը մեքենայում մենակ էր, իսկ հարձակվողները մի քանիսը: Բնականաբար, պաշտպանվելու խնդիր կար: Տարօրինակ է, բայց փաստ, որ հայ կանայք տղամարդկանցից հոգով ավելի ամուր են: Կինը փորձում է զենքը խլել, համենայնդեպս շեղել կրակելուց, իսկ տղամարդիկ զենք են բերում, որ կրակեն: Ուշադիր դիտողը կնկատի, որ կրակոցներից ու սպանվածի թիկունքին կրակելուց անմիջապես հետո բոլորը մի պահ դուրս են գալիս կադրից: Ասես ոչինչ չի եղել: Հետո հայտնվում է մարզպետի կինն ու զարմացած կեցվածք ընդունում: Այս ամենը բեմադրություն է թվում, ցույց տալու համար, որ իրենք ոչինչ չգիտեն: Այնուհետև հայտնվում են այլ կանայք ու սկսում են այս ու այն կողմ վազել, իսկ տղամարդկանցից ոչ մի ձայն, այնինչ վայրկյաններ առաջ զենքը ձեռքներին կրակում էին: Այ վախկոտներ, հղփացած, բայց հոգով ղզիկներ, ու՞ր կորաք: Ձեր դուխը հերիքում էր, որ ծնող հայհոյեք ու զենքով թիկունքից խփե՞ք, ու դուք իշխանությո՞ւնն եք ներկայացնում: Ի՞նչ անի հասարակ քաղաքացին նման պաշտոնյաների ձեռքը, իհարկե պետք է արտագաղթի, քանի որ ժողովուրդն անկարող է արդեն պայքարել նման ազգի թշնամիների դեմ: Նման պաշտոնյաներն ու իրենց զավակները միայն հայի վրա կարող են զենք վերցնել, իսկ թշնամուն տեսնելուց մկան ծակը կմտնեն: Ցավալի է , բայց փաստ՝ այսօր նման մարդիկ են իշխանության գլուխ կանգնած...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել