Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Լյուդմիլա Պուտինան հայտարարել են, որ իրենց ամուսնությունը վերջացած է:
Հինգշաբթի երեկոյան նախագահ Պուտինը և նրա արդեն նախկին կինը գնացել էին Էսմերեալդա բալետը դիտելու Կրեմլի պալատում: Բալետից հետո նրանք հարցազրույց տվեցին «Россия 24» հեռուստաալիքին և պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք սա ամուսնալուծություն է, Լյուդմիլա Պուտինան պատասխանել է՝ «Այո, կարելի է ասել, որ քաղաքակիրթ ամուսնալուծություն է»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



