![](/static/news/b/2013/06/58639.jpg)
Նա երբեք չի քաշվել ցուցադրել իր մարմինը, բայց այն, ինչ արել է ամերիկացի արվեստագետը, չափազանց է նույնիսկ հռչակի մեռած Քիմ Քարդաշյանի համար, գրում է Daily Mail-ը՝ հեռուստաաստղի նոր արձանի առիթով:
Լոս Անջելեսից Դենիել Էդուարդսը Քարդաշյանին պատկերել է մերկ, հղի ու կռնատ: Արձանն իր չափերով համապատասխանում է իրական Քարդաշյանին: Էդուարդսը կերտել է նաև նրա՝ դեռ արգանդում գտնվող երեխայի արձանը:
Ավելի վաղ Էդուարդսը հայտնի էր դարձել Բրիտանիայի արքայական զույգի չծնված թագակիր երեխայի, Անջելինա Ջոլիի ու Բրեդ Փիթի և հղի Բրիթնի Սփիրսի արձանները կերտելով:
Քիմի դեպքում, սեփական խոստովանությամբ, նրան ոգեշնչել է աստղի գեղեցկությունը: Չնայած կոնկրետ հագուստով Քիմը, ըստ նրա, նման է «մարդասպան կետի»:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2013/06/06/kk-edwards/#prettyPhoto
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել