Գորիսի կրակոցներից հետո Սյունիքի` արդեն նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը հաճախ է լինում «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում: 

Քիչ առաջ Yerkir.am-ի թղթակիցը տեսել է, թե ինչպես են այնտեղից միասին դուրս գալիս Սուրեն Խաչատրյանը և Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը:

Ուշագրավ է, որ Շահգալդյանը մի քանի րոպեով է մտել հյուրանոց, ապա դուրս եկել Սուրեն Խաչատրյանի հետ:

Yerkir.am-ի թղթակիցը փորձել է զրուցել Սուրեն Խաչատրյանի հետ, բայց` ապարդյուն: Արդեն նախկին մարզպետը բավականին ընկճված և վախեցած տեսք է ունեցել, բառ անգամ չի արտասանել, անգամ չի ասել, որ հրաժարվում է մեկնաբանություններ տալուց:

Նշենք, որ ականատեսներ կան, որ այսօր «Արմենիա Մարիոթ»-ում Սուրեն Խաչատրյանը հանդիպել է նաև Մենուա Հարությունյանի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել