

Ս.թ. հունիսի 5-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` կաշառք ստանալու պահին ձերբակալվել են ՀՀ ՊՆ Երևանի Մաշտոցի վարչական շրջանի զինվորական կոմիսարիատի զորահավաքային բաժնի բաժանմունքի պետ, մայոր Արտաշես Արշակյանը և նույն բաժանմունքի տեսուչ Գայանե Հայրապետյանը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնից:
Ա. Արշակյանը բաժանմունքի տեսուչ Գ. Հայրապետյանի միջոցով քաղաքացի «Ա»-ին զինկոմիսարիատում հաշվառված լինելու մասին համապատասխան տեղեկանք, իսկ հետագայում նաև զինվորական գրքույկ հատկացնելու դիմաց վերջինիցս պահանջել և ստացել է 1.000 ԱՄՆ դոլար կաշառք:
Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը:
Նյութի աղբյուր՝ http://pastinfo.am/hy/node/15939
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել