Գործին միացավ Սուրիկ Խաչատրյանի երկրորդ փեսան. պետք է իմ ուղեղի բոլտերը ձգիՔաղտեխնոլոգ Կարգեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Ժողովուրդ, գործին միացավ Սուրիկ Խաչատրյանի երկրորդ փեսան՝ Էրիկ Համբարձումյանը, ով համատեղության կարգով նաև Հանրային հեռուստառադիոընկերության ֆինանսական բլոկի աշխատակից է: Այս ամենն իրոք արդեն ծիծաղելի է: Ասեմ նաև, որ Ոստիկանությունը զանգահարել է ինձ, գործ հարուցելու նպատակով, պարզապես ուզում եմ, որ բոլորն իմանան, թե ինչ մակարդակ ու բարքեր են տիրում արդեն նախկին մարզպետի փեսայական շրջապատում: 

Էրիկը գրել է, որ ինքը բոլտ ձգող է և պետք է իմ ուղեղի բոլտերը ձգի։ 

Նշենք, որ մի քանի ժամ առաջ նա գրառում էր թողել. «Բժիշկ—տրավմատոլոգ Ռուբեն Գալստյանը, ով համատեղությամբ նաեւ Լիսկայի փեսա է աշխատում, ինձ գրել է, որ հեսա կտենամ, թե իմ հալը ինչ կլինի։ Երեւի տղեն մոռացել է, որ ինքը բժիշկ է, ոչ թե սամոսուդ անող։ 

Գրել է, որ գլուխս ոնց որ ցավում է։ Բայց ինչքան հասկացա, ինքը գլխի մասնագետ չէ»։ 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել