
«Կարգին սերիալի» Վարդանը և Միշոն կատարում են վերջինիս «Հաճելի ա» երգը:
Քիչ առաջ Հայկ Մարությանը Ֆեյսբուքի իր էջում տեղադրեց մի տեսանյութ, որում «Կարգին սերիալի» նրա կերպարը՝ Վարդանը, և Միշոն կատարում են Միշոյի «Հաճելի ա» երգից մի հատված:
Ինչպես ArmStar.am-ի հետ զրույցում նշեց Հայկը, «Վարդանի սիրած արտահայտություններից մեկը «հաճելի ա»-ն է, որը նա հաճախ է կրկնում, իսկ Միշոն էլ ունի այդպիսի երգ, Վարդանը երազում տեսնում է, որ ինքն ու Միշոն միասին կատարում են այդ երգը»: (հավանաբար այդ հատվածն ամբողջությամբ կարող ենք տեսնել «Կարգին սերիալի» առաջիկա սերիաներից մեկում,-հեղ)
Իսկ ArmStar.am-ի այն հարցին, թե հնարավոր է արդյոք, որ շուտով այս դուետի կատարմամբ երգի նոր տեսահոլովակ նկարահանվի, Հայկ Մարությանը պատասխանեց կարճ և խոստումնալից. «Հնարավոր է» :)
Դե ինչ, ArmStar.am-ն առաջարկում է այս պահին վայելել տեսանյութը և սպասել դեպքերի հետագա զարգացմանը: