Մազալու հարցադրումներ եմ էսօր կարդում մեր մամուլում: Մի թերթը գրել է, թե սուբսիդավորման համար անհրաժեշտ 150 միլիոն դոլարը պարզ չի, թե որտեղից են ճարելու, մյուս թերթն էլ գրել ա, թե նվազագույն աշխատավարձերի բարձրացման համար անհրաժեշտ 6 միլիարդ դրամը որտեղի՞ց են ճարելոււ...
Տո այ միամիտներ, էս մեր արնախումները խի տենց միամի՞տ են, կամ դո՞ւք եք մոռացել տարրական թվաբանությունը: Մի հատ հլա մոտավորապես հաշվեք, թե գազի ու էլեկտրաէներգիայի թանկացումից հետո քանի հարյուր միլիոն դոլար հավելյալ մուտք է լինելու բյուջե ու հետո նոր նման միամիտ հարցադրումներ արեք: Եթե ավելի պարզ ասեմ, ապա սուբսիդավորման համար էլ, նվազագույն աշխատավարձի համար էլ անհրաժեշտ գումարը ճարվելու է մեր իսկ գրպանից՝ հարսի շորով փեսու սառոչկան են կարելու տղերքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել