ՀՀ-ում կան օրենքներ և այդ օրենքը սրբորեն պաշտպանող կառույց, այն ոստիկանությունն է, և որևէ մեկը չպետք է մտածի, որ Հայաստանում հնարավոր է կայացնել վրեժի ինստիտուտ, դա հնարավոր չէ: Որևէ մեկը չի կարող վրեժով խնդիրներ լուծել, քանզի դա կտանի մեր պետության և հասարակության կործանմանը: Վլադիմիր Գասպարյանի՝ սկզբունքներն ու օրենքին ծառայելու ունակությունները, համենայնդեպս թույլ չեն տա Հայաստանում նման մթնոլորտի ձևավորմանը, իսկ այն որ այսօր շատերը գրում են, որ մեծահարուստ Բուդաղյանը չի ներելու Սուրեն Խաչատրյանին` սա անընդունելի մոտեցում է, քանզի ներում կամ չի ներում դատարանը, և որևէ մեկն անկախ իր ունեցած դրդապատճառներից, եթե իր վրա է վերցնում ներելու կամ չներելու գործառույթը, նա պետք է պատժվի: Ես ցավում եմ, որ մեր հասարակության ներսում կան մարդիկ, ովքեր սա չեն հասկանում, նաև ցավում եմ, որ մեր հասարակության ներսում կան մարդիկ, ովքեր այս ամենը քարոզում են: Մենք շատ թանկ ենք վճարել անկախ պետականություն ունենալու համար և պետք է կարողանանք այն փայփայել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել