«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Բուդաղյանների կրտսեր եղբորը, ով խոշոր գործարար է Ռուսաստանում, օդանավակայանում անձամբ դիմավորելու է գնացել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, որպեսզի համոզի կրտսեր Բուդաղյանին վենդետտա չձեռնարկել Խաչատրյանի հանդեպ: Պետք է նկատել, որ նման հավանականություն կա, քանի որ շրջանառվող լուրերի համաձայն՝ Բուդաղյանների կրտսեր եղբայրը վերադարձել է Հայաստան ոչ միայն եղբոր հուղարկավորությանը մասնակցելու համար, այլև Սուրիկ Խաչատրյանից վրեժ լուծելու համար:
Ըստ թերթի աղբյուրների՝ Բուդաղյանը Գասպարյանին ասել է. «Սա մեր բազարն է, չխանգարեք մեզ»: Ոստիկանությունից չեն հաստատել նման հանդիպման մասին լուրը, բայց չեն էլ հերքել: Թերթը հավելում է, որ այս պատմության վերաբերյալ ցանկացած նոր զարգացում անմիջապես զեկուցվում է նախագահ Սերժ Սարգսյանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել