
Դանիայի մի խումբ դպրոցականներ իրականացրել են մի հետաքրքիր փորձ և ապացուցել Wi-Fi ռոուտերի բացասական ազդեցությունը:
Որոշ ժամանակ առաջ իրենց մոտ սկսված առողջության վատթարացումը իններորդ դասարանի աշակերտուհիներին ստիպեց ստուգել Wi-Fi-ի ազդեցությունը կենդանի օրգանիզմի բջիջների վրա: Նրանք ենթադրեցին, որ դա կապված է հենց անլար ցանցի հետ, քանի որ դպրոցականների բջջային հեռախոսները գիշերը գտնվել են նրանց մահճակալների մոտ: Փորձի ընթացքում աղջիկները կոտեմի սերմերով 6 տարա դրեցին մի սենյակում, որտեղ չկար Wi-Fi, և ևս 6 տարա մեկ այլ սենյակ, որտեղ կար 2 Wi-Fi ռոուտեր:
2 շաբաթ անց դպրոցականները ստուգեցին սերմերը. առանց Wi-Fi սենյակում դրված սերմերը ծլել էին, իսկ մյուս սենյակում` ոչ:
«Այս փորձը շատ աշխույժ քննարկումների առիթ դարձավ Դանիայում` առողջության այն պոտենցիալ վտանգի վերաբերյալ, որը կրում են բջջային հեռախոսները և Wi-Fi սարքավորումը», - ասում է Քիմ Հորսևադը` աշակերտուհիների կենսաբանության ուսուցիչը:
Շվեդիայի Կարոլինյան ինստիտուտի աշխատակիցները մտադիր են լաբորատոր պայմաններում կրկնել այս փորձը:
Աղբյուրը՝ Doctors.am