1. Պրոբլեմը նոր չէ, ընդհանուր առմամբ ջահելության «մշակույթն» է։

2. Տարիներ առաջ, երբ ինքս էի զորակոչվում, ոչ այս աստիճան, բայց նմանատիպ միջադեպեր հաճախ էին լինում։ Ավտոբուսն էին վնասում, ձու շպրտում, երթուղու ամբողջ երկայնքով խաթարում ընթացքը։

3. Նախ այս վարքի հեղինակները զինակոչիկների եղբայրները չեն, հիմնականում ընկերներն են, հիմնականում ուրիշների մեքենաներում։

4. Զավեշտալին գիտեք որն է, որ ավտոբուսի առջև կտրում են, ասում են մի հատ մեր ախպոր թուշը պաչենք, նոր գնացեք, մինչդեռ դրանից 10 րոպե առաջ ջերմորեն գրկել, նստեցրել են ավտոբուսը, վերջում մի հատ էլ պատուհանից են ձեռքսեղմումով բաժանվել։

5. Ուզում եմ ասել սա կարոտի խենթ արտահայտում չի, դատապարտելիա, էլ չասեմ վտանգավոր բոլորի համար։ Ընդ որում թիրախում հիմնականում հայտնվում է վարորդը։ Ամենամեծ մեղավորն առաջին հերթին մենք ենք, որ զորակոչվելիս, մեր որդուն զորակոչելիս, ջահելներին չենք հորդորում ու պահանջում հետ դառնալ զինկոմիսարիատից։ Մեծ ցանկության դեպքում կեսօրից հետո կարող են հավաքակայանի մոտ հավաքվել։

6. Սա նախադեպ էր, որը պետք է դաս լինի բոլորի համար, որ զինակոչիկը բանուգործը չթողնի մտածի թե աքլորացած ընկերը գլուխ գովալու համար ինչ կանցեռտ տվեց ու ուշադրության կենտրոնում հայտնվեց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել