
Ասում են` համբույրը երկարացնում է մարդու կյանքը, իսկ աստղային համբույրները «երկարացնում են» մարդկանց խոսելու թեմաները: ArmStar.am-ը հավաքեց համբուրվել սիրող բոլոր աստղերի լուսանկարներն ու դրանք ներկայացնում է ձեզ:
Նախկին «Հայեր» խմբի Նելլին խմբի փլուզումից հետո շատ ակտիվորեն չզբաղվեց երգարվեստով և մի քանի տեսահոլովակներ թողարկելուց հետո զբաղեցրեց աստղային հարսնացուների շարքը: Նրա և ֆուտբոլիստ Ռաֆիի «աստղային» հարսանիքը երկար հիշվեց, իսկ նրանց համբույրի լուսանկարը մինչ օրս էլ պտտվում է համացանցում:
Երբ Անահիտ Սիմոնյանը դեռ նոր էր սկսում երգչուհու իր կարիերան, նրա անունը շատ բան չէր ասում հայկական երգարվեստով հետաքրքվողներին: Սակայն լուրը, որ երգչուհին ամուսնանում է Հայաստանի վաստակավոր արտիստ, շատ աղջիկների սիրտը գերած Հայկոյի հետ, հետաքրքրեց շատերին: Նրանց շքեղ հարսանիքը երկար ժամանակ դարձավ շատերի քննարկման առիթը, իսկ ոմանց սուր աչքից էլ չվրիպեց երջանիկ զույգի համբույրը:
Տասնյակը շարունակում է դերասանուհի Լիլի Էլբակյանի և ռեփեր Համոյի «պաչիկը»: Չնայած որ դերասանուհուն ում հետ ասես «չկապեցին», այնուամենայնիվ Լիլին, վերջ դնելով զանազան բամբասանքներին, «համբուրվեց» իր ամուսնու` ռեփեր Համոյի հետ:
«Ցիտրուսային» կրքոտ համբույր` հաղորդավարուհի, այժմ հաղորդման հեղինակ Կարինա Դանիելյանից: Համարձակ Կարինան, ով վերջերս ամուսնացել է, որոշեց բոլորից առանձնանալ և չսպասել մինչև հարսանիք, նա իր նշանադրության օրը ցույց տվեց, թե ինչպես է կարողանում համբուրվել` համացանցում տեղադրելով այս լուսանկարը:
Նազենի Հովհաննիսյանը՝ այստեղ