Տեսնես, որ հիմա Խորենացին գրեր «Հայոց պատմությունը», կամ Աբովյանը` «Վերք Հայաստանի»-ն վեպը, կամ Չարենցը` «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը, Ֆեյսբուքում ինչքա՞ն լայք կհավաքեին այս հիվանդ հասարակության ժամանակաշրջանում, երբ ամենուր իրար միս են ուտում, երբ չկա միասնություն, երբ ազգ ու հայրենիքը շատերը մոռացել են, երբ մասնակցում կամ ջուր են լցնում ամեն մի տականքի ջաղացին  եւ այլն: Արդյո՞ք նրանք սա էին երազում, այս` Հայաստանը, արդյո՞ք սա էր նրանց պատգամը, որ ժառանգեցին մեզ: Հավանաբար, ամեն ինչ սկսվեց նրանից, որ մարդիկ դադարեցին կարդալ, մոռացության տվեցին հայոց պատմությունը, մոռացության տվեցին հայրենասիրական երգերը եւ դրա հետ մեկտեղ դադարեցին սիրել ու  հարգել միմյանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել