ՇՏԱՊ. Տիգրան Սարգսյանը հանդիպում է կարկուտից տուժած գյուղացիների հետ

Քիչ առաջ հայտնի է դարձել, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկնել է Արմավիրի մարզ, որտեղ հանդիպում է կարկտից տուժած գյուղացիների հետ:

Կարկտից տուժած գյուղացիների հետ հանդիպման ընթացքում վարչապետը խոստացել է կանխիկ գումարային օժանդակություն: Հանդիպմանը ներկա է նաև Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Հիշեցնենք, որ մայիսի 22-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը կրկին այցելել էր Արմավիրի մարզ, տեղում ծանոթացել իրավիճակին: Այդ ժամանակ որոշում է կայացվել սառեցնել գյուղացիների վարկային պարտավորվածությունները, ինչպես նաև տուժած գյուղերի բնակչությանը ազատել մի շարք հարկերից ու ապահովել այլ աջակցություն:

Մայիսի 12-ի կարկուտը ծանր հարված է հասցրել մարզի 43 գյուղերին։ Վնասների պաշտոնական հաշվարկ դեռևս չկա, ոչ պաշտոնական թվերի համաձայն՝ այն կարող է կազմել 40-50 մլն. դոլար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել