
Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ «Carrefour»-ն արդեն Հայաստանում է։
««Carrefour»-ի աշխատակիցները այցելում են նախարարություն, հարցեր են տալիս, մենք փորձում ենք աջակցել նրանց, պարզաբանումներ տալ։ Կարծում եմ, որ անդրազգային կորպորացիաների մուտքը Հայաստան զգալի փոփոխությունների կարող է հանգեցնել, դա Հայաստանի համար գերակա ուղղություն է լինելու»,– ասել է նա՝ ընդգծելով, որ նախարարությունը հնարավորինս աջակցում է ընկերության աշխատակիցներին։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում շարունակվում է «ՀՀ 2012թ.–ի պետական բյուջեի կատարողականի մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
Նյութի աղբյուր՝ http://emedia.am/hy/1370434015
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել