Արտակ Բուդաղյանի վիճակը կայունանում է

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած միջադեպի արդյունքում հրազենային ծանր վնասվածքներ ստացած գնդապետ Արտակ Բուդաղյանի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր կայուն: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը: 

Ըստ նրա` գնդապետի գիտակցությունը տեղն է, ֆիզիկական վիճակը` կայուն, կյանքին վտանգ չի սպառնում: Ավելին` նա կարողանում է շփվել հարազատների և բժիշկների հետ, սակայն դեռևս այն վիճակում չէ, որ կարողանա ցուցմունք տալ:

Ասատուրյանի խոսքով` երբ Բուդաղյանի առողջական վիճակը ծանր կայունից բարելավվի մինչև միջին ծանրության, նրան վերակենդանացման բաժնից կտեղափոխեն ընդհանուր բաժին:

Նշենք նաև, որ գնդապետին այցելել է զինդատախազը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել