Ըհը, ՀՀԿ-ում ոնց որ հասկացան, որ Գալուստ Գրիգորիչը էս անգամ գերազանցել ա անգամ իր համար սահմանված լիմիտը, ու ինչ-որ մի ձև պետք է փորձեն իրավիճակը շտկել Մտքի Գիգանտի պետրոսյան ելույթից հետո... ու բնականաբար, Հանրապետականի լավագույն ավանդույթներով է՛լ ավելի են իրավիճակը վատացնելու:
Ու գիտե՞ք ինչի... Տո որովհետև փոխանակ իրենք մի խելոք բան ասեն, արդարանան, տո գոոնե խաբեն, անեն ցանկացած բան, որ կսպիտակեցնի իրենց, դրած ինտենսիվ ապացուցում են, որ իրենց դիմացինն է՛լ ավելի վատն է. дурак-сам дурак մանկապարտեզային մտածողությունից էն կողմ չեն շարժվում:
Օրինակ, ասածիս դասական օրինակը այն փառահեղ հակափաստարկային բազան է, թե բա Պետրոսը թող մի անգամ էլ ԲՀԿ-ականին կանչի ու քլնգի, հարցնի, թե ԲՀԿ-ականները ո՞նց հարստացան, ի՞նչ օրենք են խախտել ու ինչո՞ւ...
Ախր ո՞նց բացատրեմ... Այ ձեր ցավը տանեմ, այ կատարսիսում գտնվող հայ քաղաքական դաշտ, այ ձեր խելքին ղուրբան, ախր հասկացեք, երբ տարիներ շարունակ դուք փոխանակ որոշակի չափով լավը փոխվելը ավելի եք վատանում հերիք չի, հերիք չի չեք էլ ձևացնում, թե դուք դույզն-ինչ լավն եք փոխվել, ջանում եք ապացուցել, որ բոլորն են վատը, ու ողջ հարցը վատի ու ավելի վատի մեջ է, ապա ժողովրդի մոտ առաջացնում եք երկու էտապից բաղկացած մտածողության էվոլյուցիա.
- սկզբում ժողովրդի մոտեցումն առ ձեզ կարելի է ձևակերպել շեքսպիրյան Մերկուցիոյի «Чума на оба дома ваших» հավերժական բանաձևով,
- իսկ հետո, երբ տեսնում են, որ չուման ինքը չի գալիս, սրանք գնալով ավելի են վատանում, իսկ ընտրությունը վատի ու ավելի վատի մեջ ա, արդեն անցնում են նոր մտածողության. դե տենց-տենց, չուման չի գալիս, ուրեմն բերեք մորթենք էս արնախումներին... ու հաճախ այդպես էլ անում են:

Իսկ եթե ձեզ թվում է, որ դա անհնար է, ապա միշտ հիշեք, որ դուք ոչ ավելի թույն, ոչ էլ ավելի խելացի դեմքեր եք, քան ասենք ֆրանսիական Բուրբոնների արքայատոհմը կամ ռուսական Ռոմանովներն ու իրենց շրջապատը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել