Ձմեռը ոչ միայն Նոր տարվա ու երկար հանգստյան օրերի եղանակ է, այլ նաև հիվանդանալու: Բայց քանի որ մթերքներըորոշակի ազդեցություն ունեն օրգանիզմի վրա, դիետայի ճշգրտումը կարող է նվազեցնել ձմեռվա բացասական ազդեցությունը: Ահա թե որ մթերքներն արժե ավելի հաճախ օգտագործել:

Կարմիր պղպեղ: C վիտամինը էներգիա է հաղորդում և ամրապնդում իմունային համակարգը, ինչը հատկապես կարևոր է ձմռանը: Բոլորը գիտեն, որ դրա համար պետք է ուտել ցիտրուսային մրգեր, բայց կարմիր պղպեղն ավելի շատ C վիտամին է պարունակում, քան նարինջը: Ինչպես նաև պարունակում է կարոտինոիդներ, որոնք դրան ոչ միայն վառ գույն են հաղորդում, այլ նաև հզոր հակաօքսիդանտներ են հանդիսանում:

Ձուկ: Ցուրտ եղանակը փչացնում է դեմքի մաշկը: Ձուկը կօգնի դա շտկել: Օմեգա-3-ի յուղաթթուները և օմեգա-6-ը հոգ կտանեն դրա մասին, ինչպես նաև կօգնեն սրտի, ուղեղի ու տեսողական օրգանների նորմալ աշխատանքին:

Սունկ: Հիանալի լրացում է ձմեռային սննդակարգի համար. դրա հակավիրուսային և հակաբակտերիալ հատկություններ լավ ուսումնասիրված են: Շամպինիոնը հարուստ է D վիտամինով, որն ամրապնդում է իմունիտետը: Սունկը մեծ քանակությամբ սելեն, նիացին, ֆոսֆոր, կալիում, երկաթ, ինչպես նաև C վիտամին և սպիտակուց է պարունակում:

Պանիր: Պարունակում է C և D վիտամինների անհրաժեշտ քանակ, ինչպես նաև սպիտակուց: Երկարատև պահպանում է հագեցվածության զգացողությունը:

Հապալաս:  Եվ այլ հատապտուղներ: Բայց հենց հապալասն է ամենաշատ հակաօքսիդանտները պարունակում, որոնք օգնում են դուրս բերել տոքսինները և լավացնել օրգանիզմի վիճակը:

Դարչին: Ամենաօգտագար համեմունքներից մեկն է: Պարունակում է հակաօքսիդանտներ և լավացնում նյութափոխանակությունը:

Բանան: Ինչպես հայտնի է, օրգանիզմն արտադրում է «երջանկության հորմոն» սերոտոնին՝ տրիպտոֆանից, որը պարունակում է բանանը (այն կա նաև կաթնամթերքի, ձկան, սոյայի, նուշի և գետնանուշի մեջ): Բացի դա, բանանը համեղ է , սննդարար և իր գույնով արև է հիշեցնում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել