Այս տհաճ երևույթի մասին Ամանորի գիշերն էի ուզում գրել, բայց հետո մտածեցի թող մի երկու օր անցնի: 
Հետաքրքիր է Ախալքալակի շրջանի ղեկավարությունը ի՞նչ ձևով է որոշում կայացնում որևէ գործողություն անելուց առաջ, էդ ի՞նչպս են որոշել կամ ո՞ւմ պայծառ գլխում է փայլատակել այն միտքը, որ ավելի քան 95% հայ բնակչություն ունեցող Ախալքալակի կենտրոնում, Ամանորյա տոնական միջոցառման ժամանակ, ջավախքցիների Նոր տարին կարելի է շնորհավորել բացառապես վրացերեն գրված պաստառով, չէր կարելի արդյոք վրացերինի հետ մեկտեղ նաև հայերեն գրերով շնորհավորել: 
Էս հարցում էլ հո՞մ Վրաստանի կետրոնական իշխանությունները կամ հատուկ ծառայությունները մեղավոր չեն, եթե մեղավոր են, տղերք, ու ձեզ ստիպում են մենակ վրացերեն գրել ասեք իմանաք, թե չէ ո՞վ էր ձեզ խանգարում վրացերենի կողքին էլ հայերեն գրեիք, թե Վախթանգ Գորգասալիից ավելի վրացի կամ Իլիա II-ից ավելի վրաց ուղղափառ երևալը ամենօրյա աշխատանքի ոճ էք դարձրել, եթե չգիտեք ասեմ իմանք, ձեր էս գործելաոճով միայն ու միայն վիրավորում եք Վրաստան հայ քաղաքացիներին և արջի ծառայություն էք մատուցում Վրաստանի օրվա իշխնությանը, ոչ ավելին: 
Եթե մեջներդ տարրական հայերեն իմացող չկա կարող եմ օգնել, ձեր վրացերեն շնորհավորաքը հայերեն կարելի էր այսպես է գրել.
«Շնորհավոր նոր 2019 թվական»:

Հ.Գ. Ինչպես կասեինք մենք՝ ախալքալակցիներս,- «Հին քաղքին՝ թըզը ծես միք թնե», պարզապես ամոթ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել