Սիրում եմ արխիվ կարդալ: Էսօր սա պատահեց. «Տեր-Պետրոսյանը խորտակվելու սովորություն ունի... նա խորտակվեց 98-ին, երբ ստիպված էր քաղաքական «հատակ» իջնել ազգային շահերի դավաճանի խարանով»: Գիտե՞ք ով է հեղինակը սույն մտքի գոհարի: Նույն ինքը տխրահռչակ Վիկտոր Սողոմոնյանը: 
Վիկտոր Սողոմոնյանը Էռնեստի տղան է: Նրա կյանքը մի քանի բառով կարելի է որակել որպես պայքար անվան համար ու հոր թողած խարանների դեմ: Այլ կերպ չես բացատրի, թե ինչու ինտելեկտուալ այս տղան, որը բոլորովին վերջերս գիտությունների թեկնածու դարձավ, վճռեց միշտ մնալ գորշ ու հավերժ լինել կծան: Սեփական քաղաքական ամբիցիաները մանկական տրավմայի ուժով խեղդող ու հորը երբեք չներած Վիկտորը պատրաստ էր հավատարմության ուխտ տալ ցանկացածին ու երդվել ծառայել… հավերժ: Այդ մեկը Ռոբերտ Քոչարյանն էր, ում մինչ օրս Սողոմոնյանը ատամները սրած պաշտպանում է: 2005 թվականից Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտորը Քոչարյանին չլքեց անգամ պաշտոնաթողությունից հետո ու ինչ է թե բոլորին ապացուցի, որ Սողոմոնյանները որտեղ հաց, այնտեղ կաց չեն, համաձայնեց պաշտոնաթող նախագահի գրասենյակը ղեկավարել: Ու կարևոր չէ, որ Սողոմնայն կրտսերը այդտեղ անելու գործ չի գտնում ու աշխատանքի ընթացքում գիրքը գրքի հետևից է գրում, կարևորը մարդիկ տեսնում են՝ սողոմոնյանները հավատարիմ են ու նվիրված: 
Քոչարյանի կողքից այս երիտասարդը անգամ անցած տարի չհամաձայնեց հեռանալ, անմիջապես մերժելով ԱԺ պատգամավոր դառնալու բոլոր առաջարկներն ու խնդրանքները: Փոխարենը տարեց տարի ավելի մեծ մաղձով ու կատաղությամբ սկսեց պատասխանել բոլոր նրանց, ովքեր համարձակվում էին տիրոջը խեթ նայել: Ու թող, որ դա հաճախ կեղծ էր, հաճախ ցուցադրական, բայց ….
Նման ճակատագրերին չխղճալ չես կարող: Անգամ եթե սառնասիրտ տականք ես, անտարբեր անցնել չես կարող: Ինչ-որ մի տեղ հեռվում ճռճռան կաշվե աթոռի գիտական միտք է մեռնում: Իսկ գուցե այս տղան երկրին իսկապես օգուտ բերեր… Ամեն ինչ կարգին է տղաս: Հորդ էլ ոչ ոք չի հիշում: Հանդարտվիր: Իսկ Սիմբան ընդամենը շուն է, նրա հետ մրցելու կարիք չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել