
Հոլիվուդյան դերասանուհի Պամելա Անդերսոնի մասնակցությամբ գովազդը, որտեղ նա հանդես է գալիս բիկինիով, արգելվել է որպես «սեքսիստական ու ստորացուցիչ»:
Ինչպես հաղորդում է «The Daily Mail»-ը, հեռուստադիտողների կողմից ստացված բազմաթիվ բողոքների հիման վրա` Գովազդային չափանիշների բրիտանական կոմիտեն արգելել է Dreamscape Networks Ltd հոլովակը: Ըստ սյուժեի` «Մալիբուի փրկարարները» սերիալի 45-ամյա աստղի հերոսուհին գործարար կին է և օգնականի հետ միասին նստած է նիստերի դահլիճում` գործարարների հետ:
Երբ քարտուղարուհին սուրճ է լցնում, ներկաներից մեկը ընկնում է պատրանքների մեջ` պատկերացնելով, որ աղջիկը բիկինիով պարում է: Նշվում է, որ գովազդը Բրիտանիայում թույլատրվել է ցուցադրել միայն 21:00-ից հետո:
Ի դեպ, Dreamscape Networks Ltd-ն հերքել է իր հասցեին հնչեցված մեղադրանքները: