Անկեղծորեն զարամացած եմ իմ հարգարժան գործընկեր Մեսրոպ Մովսեսյանի՝ Aravot.am-ին տված հարցազրույցից: Կարծում էի՝ մեր 1 ժամից ավելի տևած զրույցի ընթացքում անպատասխան հարցեր չէին մնացել, և պարոն Մովսեսյանի կողմից նման շեշտադրումներով հանդես գալու որևէ դրդապատճառ չպետք է լիներ:

Այնուամենյանիվ հարկ եմ համարում նշել, որ.

1. «Արմնյուզ» հեռուստաընկերությունը չի վաճառվել, և որևէ միտք անգամ չկա վաճառելու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

2. «Արմնյուզ»-ը չի հրաժարվում եթեր տրամադրել «Ա1 պլյուս» հեռուստաընկերությանը, պարզապես այժմ չունի այնքան ֆինանսական ռեսուրսներ, որպեսզի, ինչպես տարիներ շարունակ է արել, այսօր ևս կարողանա ապահովել «Ա1 պլյուս»-ի ֆինանսավորումը:

3. «Արմնյուզ»-ն ունի ֆինանսական առողջացման նոր գաղափարներ ու ծրագրեր, որոնց հաջող իրականացման ընթացքում համագործակցությունն այլ հեռուստաարտադրողների հետ ամենևին չի բացառվում:

Հ.Գ. Ցավում եմ, որ իմ գործընկերներ Anna Israyelyan-ն ու Aram Abrahamyan-ը մեզ հետ չեն խոսել լուրը հրապարակելուց, որը տարատեսակ մտացին դատողությունների և մեկնաբանությունների տեղիք է տվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել