Եվ ուրեմն... եթե ես վերջին ամիսներին նկատել եմ ճանապարհային երթևեկության կանոնների զանգվածային խախտումներ, ապա դրանց 99%-ը եղել են հետիոտնի կողմից չնախատեսված տեղով անցնելը: Եվ ամեն անգամ զարմանում եմ, երբ ինչ-որ մարդիկ ֆեյսբուքում ինչ-որ տրանսպորտային վակխանալիա են նկարագրում, փողոցներում ինչ-որ ապոկալիպտիկ վիճակի մասին են խոսում: էն որ դա անում են հակահեղափոխականները, ես լրիվ հասկանում եմ, իրանց գործն ա: Բայց երբ որ զանգվածային ու համատարած խախտումների մասին խոսում են նորմալ մարդիկ՝ այ էդ չեմ հասկանում, ինձ թվում ա՝ մի քիչ չափազանցնում եք:
Հա, ՃՈ մեքենաների թիվը զգալիորեն պակասել ա փողոցներում ու դա այդպես էլ պետք ա լիներ:
Նախկին՝ սերժական ոստիկանության նպատակը մեկն էր՝ ինչքան հնարավոր ա շատ, ինչքան հնարավոր ա ավելի շատ փող քերել քաղաքացիներից: Երթևեկության կարգավորում, անվտանգություն՝ բոլոր էս նպատակները երկրորդվում էին փող հավաքելու նպատակին: Դրա համար ամեն մի ֆորմալ խախտման համար տուգանվում էիր. կապ չունի, որ որևէ մեկի անվտանգությանը սպառնալիք չէիր ստեղծում, որևէ մեկին անհարմարություն չէիր պատճառում՝ տրորեցիր մի թեթև այդ հոծ գիծը կամ մի քիչ թեք կանգնեցիր՝ վերջ, 5000դրամ: Դրա համար էլ էդքան շատ էիք փողոցում տեսնում գաիշնիկներին: Որովհետև դրանք գործի ընդունվելուց 20000 դոլար կաշառք էին տալիս ու պետք ա հանեին այդ գումարը: Ու պետք ա օրվա նալոգը փոխանցեին վերև: Դա վարից վեր կազմակերպված համակարգ էր՝ երբ որ դու 5000 դրամ էիր տալիս, դա գնում հասնում էր մինչև Սերժ Սարգսյան: 
Հիմա չկա այդ համակարգը, հիմա ոչ մեկի վրա նալոգ դրած չի, հիմա ոչ մեկին թույլատրված չի կաշառք վերցնել, դրա համար էլ չեք տեսնում փողոցներում վխտացող գաիշնիկներ:
Մարդկանց կյանքի անվտանգության մակարդակը բարձրացնելու համար պետք է 24 ժամ լուսավորել փողոցները, ճիշտ կազմակերպել երթևեկությունը: Այս էս վերջինում Ճանապարհային Ոստիկանություն / Road Police of the Republic of Armenia-ը իր մեղքն ունի, որովհետև վերջին տարում մի շարք խաչմերուկներում և փողոցներում այնպիսի, մեղմ ասած, տարօրինակ կարգավորումներ են արվել, որ բազմաթիվ վթարների պատճառ են դառնում:
Մենք ընդհանրապես պետք է վերացնենք ՃՕ-ն և ուժեղացնենք Պարեկային ծառայությունը, որի խնդիրը պետք է լինի լկտիություն ցուցաբերող, դիտավորյալ խախտումներ անող, ուրիշների կյանքը վտանգող վարորդներին պատժելը: Մնացածը պետք ա թողնել կամերաներին: ՈՒ զբաղվել մարդկանց իրավագիտակցության բարձրացմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել