Գալուստ դատարկախոս Սահակյանը երեկ Պետրոսի հարցին ի պատասխան ասաց, որ եթե Լիսկան հանցագործ է, էլ ինչ պաշտոնանկության հարց, այսինքն՝ կազատվի աշխատանքից քրեական գործի շրջանակներում...

Իսկ Լիսկան՝ նույն ինքը Գալուստի ասած հանցագործը, երեկ հրապարակի «Մարիոթի» սրճարանում ազատությունն էր վայելում... 

Գիտե՞ք՝ ինչ եմ ուզում հասկանալ. արդյոք լիսկայնեմեցանման կերպարները չե՞ն հասկանում, որ էս ռեժիմի խաղալիքն են, արդյոք չե՞ն պատկերացնում, որ իրանց պիտանելիությունը կամայական որոշումներից է կախված, որ մի օր իրանց կջարդեն տերերը, ինչպես երեխաներն են ջարդում իրենց խաղալիքները, որ տեսնեն մեջներն ինչ կա ու հետո դեն շպրտեն...

Լիսկաները, լինելով հանցագործ տականքներ, ամեն դեպքում որպես մարդ մեղքս գալիս են. իրանց իրավունքներն ամենաշատն են ոտնահարվում, իրանք ամենաշատն են խոշտանգվում, իրանք ամենաստրուկներն են, ստրկամիտները, իրանք պաշտպանվելու կարիք ունեն, բայց նախ պետք ա գիտակցեն իրանց կարգավիճակը, գիտակցեն ու օրենքի տառին համապատասխան խոստովանեն իրանց մեղքերը, այ էդ ժամանակ կպաշտպանենք, որ չխոշտանգվեն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել