
ա)Նախ իր դեմ ակցիաները նա շրջեց, ուշադրությունը տեղափոխեց դեպ Սիրիա` իրեն հատուկ հաթաթայով եւ ամբարտավանությամբ՝ խոսելով Ասադի հոր` քսան հազար սպանած մարդու եւ որդի Ասադի մասին:
բ)Ցուցանելով, որ այլք ավելի մեծ ուժ են գործադրել եւ քսան հազար ու շատ ավելին մարդ են սպանել, ինքը դեռ տեղ ունի դրան հասնելու:
Իր երկրում առայժմ եւ ընդամենը երեք զոհ կա:
Իսկ եթե ուշադրություն շեղելու այս տրյուկը չաշխատեց, նա արդեն կհասնի ճշգրիտ թիրախին ու ամեն ինչի մեղավոր կհամարի ոչ թե Սիրիային, իբր թե ցույց տալով, որ իր դեմ ակցիայի հեղինակը եւ այդ ամենի հետեւում կանգնածը ոչ թե արեւմուտքն է, այլ` Սիրիան. հիմա էլ կասի` փոքրամասնություններն են:
Ու այդ ժամանակ արդեն նա կարող է իր ժողովրդի «դեմ» բերել միլիոնուկեսի օրինակը... հայերի ոչնչացման: Թուրքերից:
Թուրք է էլի, հո զոռով չէ:
գ)Սակայն ուշադրությւոնը դեպ Սիրիա թեքելու հիմնական եւ առաջին պատճառը հետեւյալն է.
Էրդողանը թուրքի իր ճարպկությամբ հասկացնում է ԱՄՆ-ին, որ պատրաստ է անել իրենց ուզածը` Սիրիայի հարցում ու ենթատեքստում աղերսում է արեւմուտքին` թուլանցնել իր նկատմամբ արդեն իսկ սկսված «արաբական գարունը»:
Կլսի՞ արեւմուտքը նրան: Կսկսվի Սիրիայի դեմ ինտերվենցիան:
Սպասենք: