Մինչև հոդվածի բուն թեմային անցնելը հիշենք Մեծն պոետի կյանքից մի փոքրիկ էպիզոդի վերջին տողերը, երբ Թումանյանն իր մոտ է կանչում մի երեխայի և հարցնում.


-Դպրոց գնացե՞լ ես, բալիկ ջան: 
-Չէ, հերըս ասըմա՝ մեր տիրացուն ինչ գիդա, վեր քեզ ի՞նչ սըվորցնի,- պատասխանում է երեխան: 


Հարգելի ընթերցող, մենք ամեն օր քննադատում ենք այս կամ  այն չինովնիկներին, որ չեն ուզում խելքի բերել երկիրը, որ նույն տեղում լճացել են, որ միտումնավոր չեն աճեցնում, չեն պատրաստում իրենց փոխարինող կադրերին, որ պատշաճ ձևով չեն կատարում իրենց պարտականությունները, որ թերանում են իրենց պարտականությունները կատարելիս, որ շատ անգամ անցնում են օրենքի սահմանը, որ շատ անգամ ցինիզմ են ցուցաբերում: Սակայն, ինչու՞ ինքներս մեզ հարց չենք տալիս` իսկ միգուցե որոշ պետական բարձր պաշտոնյաններ այլ կերպ չեն կարողանում աշխատել, միգուցե ուղղակի դա է նրանց սահմանը, միգուցե նույնիսկ ցանկության դեպքում էլ չեն կարող բարեփոխվել, միգուցե վերակառուցում հասկացողությունը նրանց համար չէ, միգուցե նրանք ֆիզիկապես ընդունակ չեն զարգացած երկրների չինովնիկներին հարիր գործելաոճով աշխատել:


Հ.Գ. Միգուցե ոմանցից անհնարինն ենք պահանջում, միգուցե միամիտ լոռեցու պատասխանը` «մեր տիրացուն ինչ գիդա, վեր քեզ ինչ սըվորցնի» իր մեջ ավելի խորը իմաստ է պարունակում, քան մեզ է թվում, միգուցե նայենք այդ տեսանկյունից, և մեզ համար ամեն  ինչ պարզ կդառնա՞:

hartak.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել