Մի թագավորությունում իշխում էր մի արքա: Նա շատ էր սիրում փառք ու նվաճումներ: Իր երկիրը ներքաշում էր պատերազմական գործողությունների մեջ, գրավում էր իր հարևան երկրներին, իր թագավորությունը դարձնում աննախադեպ մեծ և հզոր: Քաղաք էր կառուցում ու իր անվամբ կոչում: Միևնույն ժամանակ, թագավորությունում մեծ էր կոռուպցիան: Չէին հարգվում մասնավորի իրավունքները: Պլուտորքոսի խոսքերով՝ իր անվամբ կառուցած քաղաք էր հրավիրում հայրենակիցներից լավագույններին և սպառնում էր բռնագրավել այն ամենը, ինչ իրենց հետ այդ քաղաք նրանք չէին բերում: Մի քանի անգամ որոշ մարդիկ, այդ թվում իր հարազատ որդին, օգտվում են իրենց ապտամբվելու իրավունքից և ավագանու հետ միասին Արքայի դեմ միջոցներ են ձեռնարկում: Ապստամբությունները դաժանաբար ճնշվում են: Արդյունքում, հանուն իշխանության պահպանման, սպանվում է արքայի հարազատ որդին: 
Տերության մանր թագավորներից մեկը նույնպես ցանկանում է ապստամբվել ու իր ժողովրդին ապահովել ինքնորոշման իրավունքի իրականացմամբ, սակայն այն նույնպես ճնշվում է ու այդ ապստամբի ողջ ընտանիքը դաժանաբար սպանվում է մեծից փոքր:
Դաժանություններն ու կոռուպցիան արդարացվում էին զինվորների կյանքի հաշվին կատարված նվաճումները, որոնք նույնպես երկար չապրեցին: Առավել հզոր տերության սպառնալիքներով պայմանավորված ստիպված զիջվեցին բոլոր գրավված տարածքները, չնայած նրան, որ շատերը գոռում էին. <<ՈՉ ՄԻ ԹԻԶ ՀՈՂ>>: Այնուամենայնիվ, իր իշխանությունը պահելու համար արյամբ ձեռք բերված հողերը զիջվեցին: 
Այս արքային ժողովուրդը չի հիշում, որպես կոռումպացված, թալանչի, սեփական ժողովրդի արյան հաշվին գրաված տարածքներ հանձնած դավաճան բռնակալի, այլ անվանում է Տիգրան Մեծ: Ու ճիշտ է անում: Պատմական այդ շրջանում, մի գուցե այլ կերպ հնարավոր չէր: Իսկ հին սիմվոլներ ազգերին միշտ պետք են:
Հետաքրքիր է, ինչպես կհիշեր Տիգրան Մեծին ժողովուրդը, եթե մինչ իր մահը հաջողվեին ապստամբությունները?
Պատմությունը գրում են հաղթողները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել