Պարզվում է, որ միայն մենք` հայերս չենք, որ Վարդավառ ենք տոնում: Այսօր Թաիլանդում նշվում էր թայլանդական վարդեվառը կամ, ինչպես իրենք են ասում, Սոնգկրանը:  
Սոնգկրանը  բուդդիստական տոն է, սակայն ինչպես և մեզ մոտ, այն ավելի շուտ զվարճանքի է վերածվում, երբ ծանոթ-անծանոթ ջուր են ցփնում միմյանց վրա. դեռ ավելին, այստեղ խրախճանքին միանում են նաև փղերը (էլ ինչ թայլանդական տոն առանց փղերի):
Տոնը համընկնում  է թայլանդական Նոր Տարվա հետ, ինչը հնարավորություն է տալիս էլ ավելի մեծ շուքով նշել տաք սեզոնի գալուստը: Թայլանդում ևս միմյանց վրա ջուր լցնելը համարվում է մաքրվելու, չարից, բացասականից ազատվելու նշան, բացի այդ Թայկանդում  հիմա արդեն բավականին շոգ է և ջուրը նաև շոգից ազատվելու միջոց է: Արարողությունից հետո ընդունված է սպիտակ  կավով քսել իրար վրա, ինչը կրկին խորհրդանշում է մաքրվելը, մեղքից ազատվելը:





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել