Գորիսյան ողբերգական իրադարձությունների մեջ կա չափազանց վիրավորական հանգամանք. արդեն երկու օր է հասարակությունը ցնցումների մեջ է, մարդիկ սահմռկած են կատարվածի առթիվ, ողբերգությունն առավել մեծ հնչողություն է ստացել, որովհետև կրակել են երկրի սահմանները պահող զորամասի հրամանատարին, մարտական սպային... Բոլորի հայացքները հառված են կրիմինալ հեղինակություն Լիսկային, մինչդեռ մինչև այս պահը Լիսկայի անմիջական ղեկավարը` ՀՀ վարչապետը, լռում է, որևէ արձագանք չի տալիս... ԻՆՉՈՒ՞... Մի՞թե մենք պետականություն չունենք, մի՞թե Լիսկայի նմաններն անպարտ են, դուրս օրենքներից, թե՞ վարչապետը նրա հանդեպ իշխանություն չունի...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.mutafyan/posts/373657949405336
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել