Աշխարհահռչակ սոպրանո Մոնսերատ Կաբալիեն Լեռնային Ղարաբաղում է:

Ինչպես հաղորդում է Интерфакс-ը, երեքշաբթի Ստեփանակերտում նրան ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ու նշել, որ Արցախում շատ են Մոնսերատ Կաբալիեի արվեստի երկրպագուները:

Բակո Սահակյանը նաև ասել է, որ արվեստի հայտնի գործիչների հետ համագործակցությունն իր զգալի ազդեցությունն է ունենալու Լեռնային Ղարաբաղի մշակույթի զարգացման վրա:  

Հիշեցնենք, որ հունիսի 9-ին Մոնսերատ Կաբալիեն առաջին անգամ մենահամերգ է ունենալու Երևանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել