
Մի ուսուցիչ կանչվում է պալատ` թագավորի հետ իմաստուն զրույց վարելու: Նա արքային ու գահասրահը զննելուց հետո սկսում է խոսել տիրակալի թագի գեղեցկության, թանկարժեք քարերի փայլի, ոսկյա զարդերի խորհրդանշական իմաստի մասին: Ուսուցչին ուղեկցող աշակերտները մնում են զարմացած: Պալատից հեռանալուց հետո նրանք հարցնում են, թե ինչու ուսուցիչը թագավորի հետ չխոսեց տիեզերածնության մասին:
- Եթե խոսեի այդ թեմայով, թագավորը կա՛մ կձանձրանար, կա՛մ կհուսահատվեր: Խոսելուց առաջ մշտապես իմացեք, թե ի՞նչն է ձեր զրուցակցի ամենաթանկագին գանձը և խոսեք դրա բարձր նշանակության մասին: Միայն այդ միջոցով կարող եք զրույցը հրապուրիչ դարձնել և ճանապարհ բացել նրա հետագա շարունակության համար: Իմաստուն չէ այն ուսուցիչը, ով խոսելիս հաշվի չի առնում ունկնդրի գիտակցության մակարդակը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/marine.manukyan.1/posts/471329592944548
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել