Սիրված դերասան Հովհաննես Դավթյանը «Բանակում-քաղաքում» սերիալում Մխոյի կերպարի դերակատարմամբ շատ սիրվեց հեռուստադիտողի կողմից: Դերասանը ArmStar.am-ին պատմեց, որ ինքն անձամբ է դիմել «Շանթ» ՀԸ` աշխատանքի ընդունվելու, և իրեն առաջարկել են այս դերը: «Ես սկզբում աշխատում էի «Արմենիա» հեռուստաընկերությունում, հետո այնտեղից դուրս եկա, գնացի «Շանթ»: Ինձ առաջարկեցին այս դերը»:

Հովհաննեսը պատմեց, որ իրեն առաջարկված կերպարը` Մխոն, ու ինքը բացարձակ տարբեր են: ArmStar.am-ին հետաքրքրեց, թե արդյոք դժվար չէ մարմնավորել մի կերպար, ով բնավորությամբ ու խառնվածքով բացարձակ հակասում է քեզ: Պատասխանն այսպիսին էր. «Դա իմ մասնագիտությունն է: Եթե ես սիրելով եմ խաղում դերը, գտնում նրան բնորոշ հատկանիշները, ստեղծում կերպար, ապա դժվար չէ: Ես կարծում եմ` դժվար կլինի այն մարդու համար, ով մասնագետ չի, ով չի տիրապետում մասնագիտությանը»:

 ArmStar.am-ը մի փոքր համարձակությամբ Հովիկի մարմնավորած Մխոյի կերպարին անվանեց «քյառթու», ինչը չվրդովեցրեց դերասանին: «Մխոն քյառթու է, ճիշտ է, բայց եթե հետևում ենք Մխոյի կերպարին, հասկանում ենք, որ նրանում ուսուցողական բան կա: Քարոզվում է ճիշտ հակառակը` պետք չէ լինել քյառթու, այդքան պահպանողական, բարդույթներով: Հիմա այն ժամանակն է, որ մենք էլ սկսում այդ քյառթու բաներից ձերբազատվել, ավելի ազատ ապրել, դեպի եվրոպական արժեքներն ենք գնում, իհարկե այս ամենը չափի մեջ է գեղեցիկ, այլասերվել պետք չի եվրոպացիների նման, բայց ազատ ապրելակերպ ու մտածելակերպ չափի մեջ պետք է ունենանք: Ինչ վերաբերում է Մխոյին, ապա նրա կերպարով սցենարիստը ցանկանում է ցույց տալ, որ թեև նա ամենաքյառթու տղաներից է, բայց ետ է կանգնում իր գաղափարներից, սկսում է ավելի ազատ մտածել: Սերը (հեղ. Անուշիկի հանդեպ սերը) տվյալ պարագայում ավելի  ուժեղ է լինում, ավելի հաղթող»,-ավելացրեց Հովիկը:

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել