Վերջերս ինքնամաքրվելու պահանջը դարձել է օրախնդիր: Բայց «մերն ուրիշ է» դրույթը գործում է նաև այդտեղ՝ իրական ինքնամաքրումը փոխարինվել է դրա լրիվ հակառակ մոտեցմամբ. այն, ինչ տեղի է ունենում այսօր հասարակությունում, ոչ թե ինքնամաքրում է, այլ ինքնակեղտոտում: Եվ ոչ միայն կեղտոտվում է հասարակական մթնոլորտը, այլև սկսվել է ինքնաոչնչացման գործընթաց: Դա են վկայում այնպիսի մարդկանց սպանությունները և կամ նրանց նկատմամբ բռնությունները, որոնք շատ ավելի են անհրաժեշտ հասարակությանը և պետությանը, քան նրանք, ովքեր կատարում են այդ բռնարարքները: Եթե սա չի տեսնում իշխանությունը կարճատեսության պատճառով, և եթե նման իշխանության վերջը չի տալիս հասարակությունը, ուրեմն վերջինս բռնել է ինքնաոչնչացման ճանապարհը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել