
Վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմել է դատախազություն` պարզելու, թե ով է իր անունը գրանցել օֆշորային գոտում... Գիտեմ, որ վարչապետը ծագումով լոռեցի է, բայց չէի կարծում, թե մի ամբողջ ժողովրդի նա միամիտի կամ «շաշի» տեղ է դնում... Ինչպե՞ս է պարզելու դատախազությունը, թե ով է գրանցել Տիգրան Սարգսյանին... Դատախազությունը ՀՀ վարչապետին ենթակա կառույց է, ըստ էության: Մի քանի օր հետո Աղվան Հովսեփյանը կհայտարարի, թե տեղի է ունեցել ցավալի թյուրիմացություն, թե պետք է լիներ, ասենք, Տիգրան Սահակյան կամ Տրդատ Սարգսյան... Իսկ այն, որ գրանցվածի հասցեն համընկնում է վարչապետի հայրական տան հասցեին, դա էլ «կբացատրի» Աղվան Գառնիկիչը` ինչպես բացատրեց 1998 թվականի օգոստոսի 6-ի առեղծվածը, երբ իր մուտքը ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի առանձնասենյակ գրանցվել էր, իսկ ահա ելքը «մոռացվել էր»... Իսկ այդ ընթացքում սպանվել էին Հենրիկ Խաչատրյանն ու դատախազ Արամ Կարապետյանը... Ինչևէ: Եթե Տիգրան Սարգսյանը օֆշորում որևէ հարստություն չունենար, նա այսքան երկար չէր հապաղի, շատ վաղուց ապացուցած կլիներ: Նույնը` Նավասարդ Կճոյանը...