Չեխովի «Եթե հրացան է կախված պատից, ապա այն անպայման պետք է կրակի…» խոսքը չի դադարում այժմեական լինել: Սյունիքում կատարված հանցագործությունից հետո ոստիկանությունը, ըստ մամուլի, հետախուզել է մարզպետի և նրա մտերիմների տներն ու օբյեկտները և զենք-զինամթերք հայտնաբերել: Մի տեղ նույնիսկ կարդացի, որ դա, ըստ մարզպետի, պահվում էր, որպեսզի օգտագործվի հնարավոր պատերազմի դեպքում: Այդ ամենը, իհարկե, հայտնի էր հայրենի իրավապահներին, և նրանք ևս երևի նույն ձևով են մոտեցել խնդրին: Բայց շաբաթը ուրբաթից շուտ եկավ, և զենքը օգտագործվեց ոչ թե ադրբեջանցու, այլ սեփական բանակի գնդապետի և նրա եղբոր դեմ: Երևի մի շարք նման հանցագործություններ են անհրաժեշտ, որպեսզի նման անձանց մոտ գտնվող և իրավապահներին հայտնի զինանոցը վերջապես ամբողջությամբ առգրավվի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/4700626204550?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



