Լիսկայի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, ներկայացված մեղադրանքները ավելի են խստացվել, հիմա նա մեղադրվում է միանգամից երեք հոդվածներով. ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն, 112-րդ հոդվածի առաջին մասով՝ դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելը, և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելն ու պահելը։
Մեր օրենսդրության համաձայն այս հոդվածների հանրագումարով, եթե դրանք հաստատվեն, Լիսկայի որդուն սպառնում է ընդհուպ ցմահ ազատազրկում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել