Երբ Հայաստանում մարդիկ ոտքի էին կանգնել ընդդեմ խորհրդային կարգերի, ազեր–թուրքը հայերի տները մտավ ու մարդկանց ողջ–ողջ հրկիզեց, թալանեց, տնահան արեց։ Երբ երկրաշարժը մեզ հարվածեց, թուրքը սահման փակեց։ Երբ Արցախի պատերազմին սովի ու ցրտի մեջ նստած էինք, թուրքը բերեց սահմանի վրա զորք կուտակեց ու ասաց (Թանսու Չիլլեր գուգլ արեք, լիբերալներ ջան), որ հենց Արցախի հարցը լուծվի, մտնելու են մեր երկիրը, որն առանց թաքցնելու հայերի գերեզմանատուն են անվանել ու անվանում… ոչ մի սոլիդարություն, ոչ մի պետիցիաներ, ոչ մի ցավակցություն… խելքի աշեցեք… ոչ ցեղասպանությունն է վերջացել, ոչ էլ հայի դեմ կռիվը…
Եթե որևէ մեկն իմ ընկերներից այդ պետիցիան ստորագրել է, այլևս ես ձեզ ընկեր չեմ… Ընտրե՛ք – կամ ձեզ հայրենակից, ձեզ հետ սով ու մութ անցած ընկերը, կամ թուրքը։ Էսքան բան… էս ահավոր արտագաղթերից, էս ահավոր հոգեբանական ճնշված մթնոլորտով մեզ շարունակաբար խեղդելուց հետո դեռ ձեր ձեռքը գնում ա նման թղթի վրա ձեր անունը գրել… Չէ, սա ինձ համար անընդունելի է…
Ու երբ այսօր տեսա «Նոր Զարթոնք» հայերեն տառերով գրված դրոշակներ Տաքսիմ հրապարակում, զարմացա, ինչու՞ միանգամից չեք գրում «Նոր Եղեռն», որովհետև ԱՀԱ՛ թե ինչի առջև եք դուռ բացել նման կարճատեսությամբ… Մենք պատերազմի մեջ ենք ու նման իրավիճակում մեր տառերը պիտի օգտագործվեն նախ և առաջ մեր ազգային ինքնության ու անվտանգության պաշտպանության համար… Եթե հայատյաց եք, հայերեն տառերով գրելու իրավունք չունեք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: