Հանրահայտ «Motorola» ընկերությունն իր ապագա հեռախոսների օգտագործման հարցում մտադիր է կիրառել էլեկտրոնային դաջվածքներ, որոնք կճանաչեն օգտատերերին և կփոխարինեն գաղտնաբառեր հավաքելու անհրաժեշտությունը, հայտնում է «The Telegraph»-ը։

Ընկերության գործադիր տնօրեն Դենիս Վուդսայդը մանրամասնել է, որ դաջվածքների շնորհիվ օգտատերն այլևս ստիպված չի լինի որևէ գործողություն կատարելու համար գաղտնաբառ հավաքել։ Բավական կլինի միայն մոտեցնել սմարթֆոնը մարմնի վրա եղած դաջվածքին։

Նա նաև հավելել է, որ դաջվածքների առաջին նմուշներն արդեն պատրաստ են։ Դրանք ստեղծվել են Մասաչուսեթսի ինժեներների կողմից և իրենց մեջ ներառում են ճկուն էլեկտրոնային շրջանակներ, որոնք ամրացվում են օգտատիրոջ մաշկին՝ հատուկ կպչուն «կնիքի» միջոցով։

ԱՂԲՅՈՒՐԸ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել