ՀՀԿ երիտ. թևի ղեկավար

«Հետքը» նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանին խնդրել է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

«Հանրապետության նախագահը մեկ անգամ չէ հայտարարել հարցերը ուժի դիրքերից լուծելու անթույլատրելիության և օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի անքննելիության մասին: Այսօր էլ ՀՀ նախագահը վստահ է, որ տեղի ունեցած դեպքով կապահովվի քննության լրիվությունը, օբյեկտիվությունը և բազմակողմանիությունը, իսկ դեպքի հետ առնչություն ունեցող բոլոր անձանց գործողություններին կտրվի համարժեք իրավական գնահատական: Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա կարծում եմ՝ պետք է դիմեք իրավասու մարմնին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել