
Իրավական պետությունում եւ օրենքի երկրում նախագահը, վարչապետը եւ ողջ կառավարությունը պետք է ամոթից գետինը մտնեին հանցագործության մեջ կասկածվող (մեղմ ասած` կասկածվող) մարզպետի տարածած նման խայտառակ տեքստի համար, որում նա իրեն վաստակած հանգստի է ուղարկում մինչեւ նախաքննության ավարտը` այդ ընթացքում «մեծահոգաբար» չկատարելով մարզպետի լիազորությունները, ու մի հատ էլ հասկացնելով, թե «վերադասին` Սերժին ու Տիգրանին, տեղյակ եմ պահել»: Եւ նա դեռ ազատ ժամանակ էլ ունի նման բովանդակությամբ տեքստեր գրելու` նախագահականի ու կառավարության լռության խորապատկերին... Իսկ միգուցե Լիսկան ճի՞շտ է. Սերժն ու Տիգրա՞նն են իրեն պարտք, այլ ոչ թե հակառակը, ըստ այդմ էլ` նրանց հետ նման տոնով խոսելու բավարար հիմքեր ունի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/styopa.safaryan.9/posts/128269097378598
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել