Արդեն դադարել ես հավատալ սիրուն. չէ՞ որ այն ՄԻԱԿՆ այդպես էլ չի հայտնվում ճանապարհիդ: Իսկ դու չե՞ս մտածել այն մասին, որ խնդիրը ոչ թե տղաների, այլ քո մեջ է: Հնարավոր է` շատ բծախնդիր ես նրանց նկատմամբ:
1. Կհանդիպեի՞ր ցածրահասակ տղայի հետ.
ա) եթե նա ինձ դուր գա, ինչո՞ւ ոչ
բ) ոչ, իմ արքայազն ինձանից բարձրահասակ պետք է լինի
գ) այո, բայց երբեմն ինձ հարմարավետ չեմ զգա:
2. Կարո՞ղ ես այժմ պատկերացնել երազներիդ տղային.
ա) նրան այնքան հստակ եմ տեսնում` մինչև վերջին մանրուքը
բ) կարող եմ պատկերացնել բոլոր հմայիչ տղաներին, բայց նրանց բոլորին արդեն գիտեմ
գ) հրաշալի տղաներ երկրի վրա շատ կան, ո՞ր մեկի մասին մտածեմ:
3. Քանի՞ անգամ ես արդեն ասել «Ես քեզ սիրում եմ».
ա) մեկ կամ երկու, այն էլ` հատուկ առիթով
բ) դեռ երբեք. դրանք շատ կարևոր բառեր են
գ) չգիտեմ, ինչպես զգում եմ, այնպես էլ ասում եմ:
4. Կարևո՞ր է, որ ձեր ճաշակները համընկնեն.
ա) որոշ հարցերում` այո, հակառակ դեպքում երկար չենք ձգի
բ) հակառակը, ավելի հետաքրքիր կլինի, որ նա չմտածի ինձ պես
գ) հաստատ, հակառակ դեպքում բաժանումից չենք խուսափի:
5. Ինչպիսի՞ խնդիրներ ես նախկինում ունեցել տղաների հետ.
ա) որոշ ժամանակ անց նրա հանդեպ կորցնում եմ հետաքրքրությունս
բ) նա այլևս չցանկացավ ինձ հետ երկար մնալ, ճիշտն ասած` ես էլ
գ) երկուսս էլ ճիշտ ժամանակին հասկացանք, որ այնքան էլ համապատասխան չեք միմյանց:
Հաշվիր միավորներն ու փորձիր հեշտացնել թե´ քո, թե´ տղաների կյանքը:
1 2 3 4 5
ա 5 5 15 10 5
բ 15 15 5 15 10
գ 10 10 10 5 15
5-8 միավոր
Սրտաբացություն
Տարբեր տղաների վրա ես աչք դնում, դրա համար էլ չես կարողանում ասել, թե նոր երկրպագուի մեջ ինչն է քեզ գրավել: Հաճախ որոշում ես փորձել և սպասել` ինչ կլինի հետո: Բա որ հանկարծ հենց նա լինի այն ՄԻԱԿԸ...
ԽՈՐՀՈՒՐԴ. Պետք է կարողանաս ընտրություն կատարել: Այդպիսով կտնտեսես թե´ քո, թե´ ընտրյալիդ հոգեկան ուժերը:
9-12 միավոր
Լավ հոտառություն
Շատ լավ գիտես` ինչպիսի տղա փնտրել: Փորձդ ցույց է տալիս, թե տղաներից ում հետ քեզ մոտ ոչինչ չի ստացվի: Շարունակիր լսել ներքին ձայնիդ:
ԽՈՐՀՈՒՐԴ. ֆուտբոլիստ անպիտան ընկե՞ր ես ունեցել. դա դեռ չի նշանակում, որ բոլոր ֆուտբոլիստները կամ մարզիկներն էլ նույնն են: Բոլորին մի արշինով մի՛ չափիր:
13-15 միավոր
Մեծ սպասումներ
Եթե համաձայնում ես հանդիպման գնալ, ամեն ինչ պետք է կատարյալ լինի, հակառակ դեպքում` ՑՏԵՍՈՒԹՅՈՒՆ: Երկրորդ փորձի մասին խոսք անգամ լինել չի կարող. եթե տղան քեզ դուր չի եկել, նրա պոչից բռնելն անիմաստ է:
ԽՈՐՀՈՒՐԴ. տղաներին հնարավորություն տուր շտկելու իրենց սխալները և հիշիր` առաջին տպավորությունը հաճախ խաբուսիկ է: Եվ, ի վերջո, դու նույնպես անթերի չես:



