
Հայ ազգի աշխարhահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանն այսօր իր ֆեսբուքյան էջում գրառում է կատարել Թուրքիայում տեղի ունեցող իրավիճակի վերաբերյալ:
«Զարմանալի չէ, որ մի կառավարություն, որն առանց որևէ տարակուսանքի բանտ է նստեցնում լրագրողների և հրաժարվում է ընդունել իր կատարած ցեղասպանությունը հայերի, հույների և ասորիների նկատմամբ, չի երկմտի ուժ կիրառի խաղաղ ցուցարարների դեմ: Թաքսիմի «գեզի» այգու և նրա հարակից միջազգային հյուրանոցները կառուցվել են հին հայկական գերեզմանատան փոխարեն: Անհնար է քո ներկայով թաքցնել անցյալիդ ոսկորները:
Զարմանում եմ Օբամայի Թուրքիայի վարչապետ Էրդողանի պես կեղծավորի հետ սերտ կապեր հաստատելու վրա»:
Նյութի աղբյուրը
Նյութի աղբյուր՝ http://tesadasht.am/hy/news/158
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



