Ըստ իս՝ գիտե՞ք՝ ինչից են վախենում, որ Լիցկային մինչև հիմա չեն բռնել, ու էդ հարցը օդում կախված ա դեռ: Կարծում եմ՝ կա երկու հիմնական պատճառ, որոնք ստիպում են իշխանություններին ու մասնավորապես ՀՀԿ-ին հնարավորինս անել ամենը, որպեսզի սղցնեն էս պատմությունը ու գոնե Լիցկայի վրից սլաքները թեքեն տղու ու ախռաննիկի վրա.

- Նախ, եթե Լիցկային հանեն ու առավել ևս նստացնեն, ապա կոտրվում ա «կռված տղերքի» անքննելիության, վաստակ-մաստակների ու նրանց քննադատելու (քննարկելու) պատժելու տաբուն, որը արդեն քանի տարի ա տարբեր ձևերով փորձում են ներդնել հանրային գիտակցության մեջ: 

- Նման նախադեպը կարող է ունենալ դոմինոյի էֆեկտ ու Լիցկայից հետո վստահ եմ, որ ավելի ուժեղ ալիքներ կբարձրանան մնացած «կռված» միլիոնատեր ՀՀԿ-ականների ցանկացած կիքսի ու զանցանքի դեպքում... գեներալներ Մանվել ու Սեյրան, Շմայս, Բուռնաշ և այլն, ինչը անթույլատրելի շռայլություն է իշխանական ճամբարի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել