Որքան որ պարզ է կառավարման համակարգը, այդքան էլ արդյունավետ ու դինամիկ է երկրի զարգացումը: Հայաստանից կրկնակի, եռակի անգամ ավելի մեծ տարածք ու բնակչություն ունեցող երկրներ կան, որոնք ունեն 8-10 հոգանոց կառավարություն և սակավաթիվ կառավարման մարմիններ: Բյուրոկրատական ապարատի ուռճացումն ուղղակիորեն նպաստում է կոռուպցիայի աճին, հասարակության դիմազրկմանը, ձրիակերության ծավալմանը, տնտեսական ակտիվության անկմանը: Մարդիկ մտածում են ոչ թե ստեղծագործելու և նյութական բարիք ստեղծելու, այլ կայուն աշխատավարձով աթոռ գտնելու և վայելքներից օգտվելու մասին: Մեկ աշխատող մարդու հաշվով ունենք մոտ տասը կառավարող, ստուգող, բռնող, հաշվեքննող, վերահսկող, բացահայտող ու պատին դեմ տվող պաշտոնյա: Այս իրողությունն ի սկզբանե բարոյալքում է երիտասարդությանը, ոչնչացնում աշխատանքի ու աշխատավոր մարդու նկատմամբ հարգանքը: Մի երկումիլիոնանոց բնակչություն ունեցող պետության մեջ տեսեք՝ ինչքան օրենսդիր ու գործադիր, իրավապահ, մաքսային ու հարկային, իրավապահ ու այլ ոլորտների հսկիչ ու բռնիչ մարդ կա: Քանի դեռ պահպանվում է այս վիճակը, ոչ մի զարգացում էլ չի լինի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել